Բաժիններ՝

Թեհրանում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվել է 30 հրշեջ

Թեհրանում ուժեղ հրդեհի հետևանքով փլուզվել է բարձրահարկ առևտրի կենտրոնի շենքը։ Իրանական Tasnimnews հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է նվազագույնը 30 հրշեջ։
17-հարկանի շինությունը փլուզվել է այն բանից հետո, երբ կրակը տարածվել է շենքի վերևի հարկերում։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ փլատակների տակ է մնացել 50-100 մարդ։
Հարակից շինությունների բնակիչները, այդ թվում՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աշխատակիցները տարհանվել են։

Շինությունը կառուցվել է 60-ականներին, այն համարվել է քաղաքի ամենաբարձր շինությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս