![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ում տասնյակ հրեական կենտրոններ ստացել են ռումբի մասին սպառնալիքներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/1941689.jpg)
ԱՄՆ 17 նահանգների նվազագույնը 28 հրեական մշակութային կենտրոններ են ստացել ռումբի մասին սպառնալիքներ հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը։
Շինություններում գտնվող մարդիկ տարհանվել են, սակայն պայթյունների սպառնալիքը չի հաստատվել։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել՝ կապված ականապատման մասին բազմաթիվ հաղորդագրությունների հետ։
Գործակալության տվյալներով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն ու Արդարադատության նախարարության քաղաքացիական հարցերով ստորաբաժանումը հետաքննում են «սպառնալիքների հետ կապված քաղաքացիական իրավունքների հնարավոր խախտումները»։ Հետաքննության արդյունքները չեն ներկայացվում։