Պայթյուն Մալիում, զոհերի թիվը հասել է մինչև 60-ի
Մալիի ռազմական ճամբարում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 60 մարդու։ Եվս 115 մարդ վիրավորվել է, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Մալիի նախագահի մամուլի ծառայությանը։
Ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվում են իսլամիստական ծայրահեղական խմբավորումները, որոնք դեմ են հանդես գալիս 2015թ. խաղաղ համաձայնագրին։
ԶԼՄ-ները հայտնում են, որ ահաբեկչությանը հնարավոր է՝ առնչություն ունի Հյուսիսային Աֆրիկայում «Ալ-Քաիդայի» թևը՝ «Ալ-Մուրաբիտունը»։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Մալիի ռազմական ճամբարում պայթյուն է որոտացել։ Ճամբարում գտնվում էին կառավարական զորքերի զինվորներ, ինչպես նաև զինված ապստամբ խմբավորումների անդամներ։