Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Արտակ Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Իսլանդիան՝ հանրաքվեով հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելուց: Իսլանդացիների մեծ մասը քվեարկել են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու դեմ։: Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել դեռևս 2009թ. ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո, սակայն բանակցությունները 2013թ-ին կասեցվել էին, իսկ 2015-ին՝ ամբողջովին դադարեցվել։
Խելացի մարդիկ են իսլանդացիները, որոնց 52,8%-ը քվեարկել է դեմ: Իրականում, ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է»:

