Շվեյցարիայում 14 դեռահաս է տուժել ֆուտբոլի դաշտում կայծակի հարվածի պատճառով
Շվեյցարիայում տասնչորս դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ: Այդ մասին հայտնել է Սանկտ-Գալլենի կանտոնի ոստիկանությունը:
«Ներկայում հայտնի տեղեկատվության համաձայն, կայծակը հարվածել է լապտերասյանը: Լիցքն անցել է հողին եւ տարածվել դաշտում»,-հաղորդել է ոստիկանությունը:
Միջադեպի արդյունքում հիվանդանոց են տեղափոխել երկու թիմերից 14 դեռահասների՝ 15-ից 16 տարեկան բոլոր տուժածներին:
Նրանցից մեկին հիվանդանոց են տարել ուղղաթիռով: Դատախազությունը եւ ոստիկանությունը սկսել է պարզել միջադեպի հանգամանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: