Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը

Վերջին օրը Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք. դա ռեկորդային ցուցանիշ է երկրում համավարկի սկզբից ի վեր: Նախորդ հակառեկորդը սահմանվել էր նախօրյակին. այն ժամանակ մեկ օրում հայտնաբերվել էր 217 դեպք։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհաննուր քանակը կազմում է 4 140, դրանցից ակտիվ դեպքերի թիվն այսօրվա դրությամբ 2 473 է: Վերջին 24 ժամում Վրաստանում առողջացել է վտանգավոր վարակով 69 հիվանդ, մեկ մարդ մահացել է: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 1 643-ի, իսկ մահացու վախճաններինը՝ 24-ի: Ներկայումս կարանտինում է գտնվում 5 390 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս