Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան

Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուսացի, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիները ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի խորշում պնդել, թե Գանձակեցին կամ Կաղանկատվացին աղվան էր, իսկ Արցախի պատմական տաճարները աղվանական են, այլև նման լկտի կեղծարարությունը դարձրել է իր պաշտոնական պատմագրության և պետական քարոզչության առանցքային գործիք, բայց սա պարզագույն հիմարություն չէ։

Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքը տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին, ապա դա իմ տարածքն է»։

Ուստի Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթումը և մեզ այդ տարածքների նկատմամբ նույնիսկ մեր պատմական հիշողությունից զրկումը»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31