Բաժիններ՝

Ֆրանսիայում ձերբակալել են ուսուցիչների հասցեին սպառնալիքներ հնչեցնող տղամարդուն. Parisien

Իրավապահ մարմինները Փարիզից հարավ-արեւելք գտնվող Ատիս-Մոն կոմունայում տղամարդու են ձերբակալել այն բանից հետո, երբ նա ուսուցիչների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել: Այդ մասին հաղորդել է Parisien թերթը:

Հրատարակությունը նշում է, որ տղամարդը ձերբակալվել է նոյեմբերի 4-ի առավոտյան ուսումնական հաստատության մերձակայքում: Նախօրյակին ուսուցչուհիներից մեկն սպառնալիքների համար բողոք էր ներկայացրել, որոնց հեղինակն այդ տղամարդն էր: Ուսուցչուհին նշել է, որ երկու անգամ, ընդմիջման ժամանակ փողոց դուրս գալով, սպառնալիքներ է լսել: Ձերբակալվածը գոռում էր, որ վրեժ կլուծի Ալլահի համար, եւ որ «ուսուցիչները կվճարեն»:

«Նա հայտնի է եղել մեր ծառայություններին, բայց ոչ թե հատուկ ծառայություններին»,-ոստիկանությունում նշել է աղբյուրը՝ մեկնաբանելով նրա ձերբակալումը:

Միջադեպը կարող է կապված լինել պատմության ուսուցիչ Սամյուսել Պատիի սպանության հետ, որը տեղի է ունեցել Փարիզի մերձակայքի Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում:

Հոկտեմբերի 16-ին գլխատվել էր պատմության ուսուցիչ Սամյուել Պատին: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն:

Հոկտեմբերի 29-ին Նիս քաղաքի եկեղեցու վրա իրականացված գրոհից հետո, որի հետեւանքով երեք մարդ է զոհվել, Ֆրանսիայի իշխանությունները կարգադրեցին ուժեղացնել անվտանգության միջոցները կրոնական պաշտամունքի եւ ուսումնական հաստատությունների վայրերի մերձակայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս