
Fox-ը հաշվել է, որ Բայդենի հաղթանակի համար մնացել է Նևադան

Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենին մնում է հաղթանակ տանել Նեւադայի նահանգում՝ քվեատուների կոլեգիայի անդամների 6 ձայնով, որպեսզի շահի ընտրություններում: Այս կանխատեսումն արել է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի վերջին տվյալների համաձայն, Բայդենը անհրաժեշտ 270-ից հավաքում է քվեատուների կոլեգիայի անդամների 264 ձայն:
Դրա հետ մեկտեղ ներկայում նա ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփից ընտրողների ձայներով առաջ է անցել Նեւադայի նահանգում, որտեղ էլ հաղթանակի համար քվեատուների կոլեգիայի անդամների հենց 6 անհրաժեշտ ձայներ են: Տվյալների համաձայն, Բայդենի օգտին Նեւադայում քվարկել է 588 հազար 252 մարդ (49,3 տոկոս), Թրամփի օգտին՝ 580 հազար 605 (48,7 տոկոս): Այնտեղ դեռ հաշվել են ձայների 75 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: