Չգիտեմ՝ Բաքվում ինչո՞վ էին մտածում, երբ ահաբեկիչներին ներքաշում էին այս պատերազմի մեջ․ Զոհրաբ Մնացականյան

«Հայ ժողովուրդն այսօր պայքարում է երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչ զինյալների, որոնց հայտնվելն առավել մեծ մարտահրավեր է այս տարածաշրջանում։ Ես չգիտեմ, թե Բաքվում ինչո՞վ էին մտածում, երբ ահաբեկիչներին ներքաշում էին այս պատերազմի մեջ, որովհետև դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի  համար։ Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որն ի հայտ է բերում գերակայությունների նոր շրջանակ և ահաբեկչության դեմ պայքարի նոր անհրաժեշտ  նպատակներ։ Հիմա կա միջազգային համագործակցության շրջանակ, կան տարբեր տարածաշրջանային հարթակներ, որոնց մեջ մենք ներգրավված ենք, սակայն սեպտեմբերի 27-ից սկսած ունենք ևս մեկ վիճակ, երբ մեր կարևորագույն գործառույթներից մեկն է դարձել՝ ավելի թիրախային աշխատանք կազմակերպել այս իրողության դեմ պայքարելու համար»,- Ազգային ժողովում այս մասին  ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը դարձել է հայկական կողմի առօրյա քաղաքականության ուղղություններից մեկը, և ներկայումս շատ ակտիվ աշխատանք է տարվում միջազգային և երկկողմ  ուղղություններով և իրականացվում է ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքների համակարգում։

«Մենք մոտ ժամանակներս կարող ենք ավելի կոնկրետ խոսել այս մասին»,- ասաց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս