
Թրամփի շտաբը կարող է հայցեր ներկայացնել ևս երկու նահանգներում ձայները հաշվելու պատճառով

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը քննարկում է դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը՝ կապված Արիզոնայի եւ Նեւադայի նահանգներում ձայները հաշվելու հետ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:
Շտաբի ներկայացուցիչները, ալիքի աղբյուրների խոսքով, ցանկանում են ոչ միայն վիճարկել արդյունքը, այլեւ այդպիսով կարող են փորձել ժամանակ շահել այս նահանգներում ձայների հաշվումը դանդաղեցնելու համար:
Դրա հետ մեկտեղ մեկ այլ աղբյուր հեռուստաալքին հաղորդել է, որ Թրամփի շտաբը, «դե իհարկե» կպահանջի վերահաշվել ձայները, եթե նա տանուլ տա Ջորջիայի նահանգում: Թեկնածուն կարող է խնդրել վերահաշվել ձայներն այս նահանգում, եթե նրա եւ մրցակցի միջեւ խզումը կազմի 0,5 տոկոսից պակաս, ճշտում է CNN-ը:
Ավելի վաղ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահի շտաբը հայց է ներկայացնել Ջորջիայի դատարան՝ պահանջելով, որպեսզի ընտրական հանձնաժողովի աշխատակիցները պահպանեն փոստով ստացված քվեաթերթիկների հաշվման եւ պահպանման օրենքը: Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Միչիգանի եւ Փենսիլվանիայի նահանգներում ձայների հաշվումը կասեցնելու մասին՝ վկայակոչելով հաշվելուն հետեւելու հնարավորության բացակայությունը: Նաեւ շտաբը պահանջում է ձայները վերահաշվել հանգուցային Վիսկոնսինի նահանգում:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են երկրի նախագահի ընտրությունները:
Քվեարկության արդյունքները մի շարք նահանգներում դեռ հայտնի չեն: Թրամփը լույս նոյեմբերի 4-ի գիշերը հայտարարել է իր հաղթանակի մասին եւ դեմոկրատներին մեղադրել «ընտրությունները գողանալու» մեջ: Գործող նախագահի նախընտրական շտաբը մտադիր Է պահանջել ձայների վերահաշվարկ: Ընդ որում՝ ամերիկյան առաջատար հեռուստաալիքների տվյալներով՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է. վերջնական հաղթանակի համար նրան հարկավոր է ստանալ վեց քվեատուների ձայն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: