Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են կազմակերպված խմբավորումների գործունեությունը, որոնք փորձել են բժշկական դիմակների վաճառք իրականացնել սպեկուլյատիվ գներով, ինչպես նաեւ մաքսանենգ ճանապարհով դրանք դուրս բերել երկրից:
Իտալիայի ֆոնդային բորսայի անկումն արագացել է եւ գերազանցել 11 տոկոսը եվրոպական մյուս հանգուցային շուկաներում սպառավաճառքներից անմիջապես հետո, որոնց Իտալիայում ավելանում է կարանտինը կորոնավիրուսի տարածման պատճառով:
Իրանը մտադիր չէ բանտեր վերադարձնել այն 70 հազար կալանավորներին, որոնք ժամանակավորապես ազատ են արձակվել կորոնավիրուսի պատճառով, քանի դեռ նրանք սպառնալիք չեն ներկայացնում հասարակության անվտանգությանը:
Լոնդոնի ֆոնդային բորսայի ինդեքսը մարտի 9-ին սակարկությունների սկսվելուց հետո ընկել է 8,8 տոկոսով նավթի համաշխարհային գների կտրուկ անկման ֆոնին։
Թունիսում երեք նոր դեպք հայտնաբերելուց հետո կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է հինգի:
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով:
Գերմանիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան երկու դեպք:
Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել է 10 տոկոս):
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջիկա օրերին հանրակցության անդամ երկրների ղեկավարների հետ հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի նոր կորոնավիրուսի շուրջ:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մարտի 9-ին իր խորհրդականների հետ կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի տեմպերն սկսել են դանդաղել եւ այդ միտումն անհրաժեշտ է պահպանել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կոչ է անում Իրանին մուտքի հնարավորություն տրամադրել չհայտարարված միջուկային նյութի հնարավոր պահման օբյեկտներ:
Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվաքանակը հասել է 374-ի:
Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ մարտի 10-ին հրամանագիր կստորագրի «Թալիբան» արմատական շարժման բանտարկված կողմնակիցներին ազատ արձակելու վերաբերյալ:
Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրամանագիր է ստորագրել կորոնավիրուսի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 237 մարդ:
Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում աճել է 265-ով եւ հասել 1112-ի:
Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Այդ մասին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահթիյարին։
COVID-19-ի (հիվանդություն, որը հարուցում է նոր տիպի կորոնավիրուսը) համաճարակն աշխարհի երկրներում կպահպանվի առնվազն մինչեւ այս տարվա հունիս:
Չինաստանում հյուրանոցի փլվելու զոհերի թիվը, հյուրանոց, որն օգտագործվում էր որպես այն անձանց կարանտինի վայր, որոնք սերտ շփում էին ունեցել COVID-19 կորոնավիրուսով վարակվածների հետ, ավելացել է մինչեւ 11, եւս 21 հոգի դեռեւս գտնվում է փլվածքների տակ, հաղորդել է «Ժենմին ժիբաո» թերթը։
Անհայտ անձինք մարտի 9-ին մահափորձ են կատարել Սուդանի վարչապետ Աբդալա Համդուկի դեմ:
Հնդկաստանի բժիշկները նոր կորոնավիրուսով վարակում են ախտորոշել Քերալայի նահանգից 3 տարեկան երեխայի մոտ, որն այս հիվանդությամբ ամենափոքրահասակ պացիենտն է դարձել երկրում:
Նյու Յորքում խուճապ է տիրում, կորոնավիրուսի պատճառով մարդիկ, մեծ հերթեր կանգնելով, գնում են ձեռքերի հականեխիչներ, մաքրող միջոցներ, ջուր եւ առաջին անհրաժեշտության իրեր, իսկ աշխարհում ամենամարդաշատ հրապարակներից մեկը՝ Times Square-ն, աչքի առաջ դատարկվում է, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան չեղարկել է իր բոլոր աշխատանքային միջոցառումները եւ իր նստավայրում 14 օր կարանտինի մեջ կգտնվի երկրում COVID-19 կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Մարտի 10-ին Անկարայում Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն Սիրիայի Իդլիբի ապաէսկալացիայի գոտու իրադրության շուրջ:
Չինաստանի Ուհան քաղաքում 14 ժամանակավոր հոսպիտալներից, որոնք կազմակերպվել էին մարզադաշտերում եւ ցուցահանդեսային կենտրոններում, 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 15-ի:
5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի արեւմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր եւ երկու աշխատող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք բացահայտելու մասին: