Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացել է Ադրբեջանի քաղաքացուհի, որը վերադարձել էր Իրանից և գտնվում էր կարանտինում: Այս մասին հաղորդում է «Ռիա-Նովոստին»: Կայքը գրում է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է:
Չեխիայում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով:
Մադրիդի ինքնավար հանրակցությունում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 350-ով եւ հասել՝ 1388-ի:
Թեհրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած բոլոր պատժամիջոցները հանելու անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Գերմանիայում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 2078-ի:
«ՄԻՐ» հ/ը-ն անդրադարձել է ՀՀ-ում նախկին իշխանությունների ժամանակ հաջողությամբ մեկնարկած մատչելի բնակարաններ երիտասարդներին ծրագրին: Տեսանյութը՝ այստեղ.
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում է Ժնեւում:
Իսպանական Կատալոնիայի իշխանությունները որոշել են բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները փակել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է El Periցdico թերթը։
Եվրամիությունը դատապարտում է կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ եվրոպացիների մուտքն արգելելու վերաբերյալ այդ երկրի իշխանությունների միակողմանի որոշումը:
Չինաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ մարտի 11-ից սկսած բոլոր ուղևորները, ովքեր ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։
Իրանում կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է:
Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Չեռնոգորիան Եվրոպայի միակ երկիրն է մնացել, որտեղ մինչ այժմ COVID-19 կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով Սիրիայում ռուս-թուրքական հարաբերություններին՝ ասաց, թե չի կարելի առանց Իրանին անդրադառնալու՝ անդրադառնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է տասը հազարը, մահացել է 429 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն։
Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարար Իրենա Մոնտերոյի մոտ, նա եւ նրա ամուսինը՝ փոխվարչապետ եւ Unidas Podemos կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը գտնվում են կարանտինում:
«Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, արևելագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով թուրքական իշխանությունների՝ Ղարաբաղյան գործընթացում ընդգրկվելուն ուղղված քայլերին՝ ասաց, որ Թուրքիան 1991 թվականից քայլեր է ձեռնարկել այդ գործընթացում ընդգրկվելու համար՝ թե՛ ռազմական բաղադրիչով, թե՛ քաղաքական-դիվանագիտական բաղադրիչով:
«Ամբողջ արևմտյան մամուլը վարկաբերում է Էրդողանին. Էրդողանին մնում է փրկել իր իմիջը». Երվանդ Բոզոյան
Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ է սահմանվում կորոնավիրուսի տարածման պատճառով. բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Տալակվաձեն այդ կապակցությամբ հատուկ հրաման է արձակել։
Դերասան Թոմ Հենքսի որդին՝ Չեթը, Instagram-ում մեկնաբանել է կորոնավիրուսով իր հոր եւ մոր վարակվելը։ Նա նշել է, որ իր ծնողները հիվանդության խիստ արտահայտված ախտանշաններ չունեն: «Նրանք չեն անհանգստանում, բայց անցնում են բոլոր անհրաժեշտ բժշկական ընթացակարգերը:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները:
Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման բարձրակետն արդեն անցել է:
Հարյուրի է հասել այն իսրայելացիների թիվը, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված:
Վրաստանի տարածք մուտքի պայմանները խստացվում են ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար: Այդ մասին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է 11-ով, վարակվածների թիվն ավելացել է 15-ով, ապաքինվել է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները:
Վրաստանի նախարարություններն ու գերատեսչություններն աշխատանքի արտակարգ ռեժիմի են անցնում աշխարհում եւ հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման պատճառով:
Բժիշկները նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատողի մոտ:
Նավթի համաշխարհային գները մարտի 12-ին նվազում են ավելի քան 4,5 տոկոսով, ինչը կապված է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ, վկայում են սակարկությունների տվյալները։
Իտալիայում բոլոր խանութները, բացառությամբ մթերային խանութների եւ դեղատների, փակվում են կորոնավիրուսի տարածման պատճառով: Մարտի 11-ին այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։