Նազարբաևը պատվաստանյութեր արտադրողներին և աշխարհի երկրներին սերտ համագործակցության կոչ է արել

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արադրողները և բոլոր երկրների կառավարությունները պետք է հրաժարվեն մրցակցությունից և ուժեղացնեն համագործակցությունը համավարակին արդյունավետորեն հակազդելու համար: Ապրիլի 20-ին այդ մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան նազարբաևը:

«Մարդկության համար կարևոր է պատվաստանյութեր արտադրողների և կառավարությունների կոոպերացումը մոլորակի զանգվածային պատվաստման խնդիրը լուծելու հարցում: Մրցակցությունն ու քաղաքականացումն այս հարցում անարդյունավետ է,- ընդգծել է նա Բոաոյի ասիական տնտեսական համաժողովի (ԲԱՏՀ) բացման արարողությանը՝ ելույթ ունենալով առանց-ռեժիմով:- Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս մակարդակի սպառնալիքին արժանիորեն և արդյունավետորեն պատասխան տալ կարելի է սոսկ ազգերի ամբողջ միջազգային ընտանիքի համագործակցության և համերաշխության դեպքում»: Նազարբաևի խոսքով՝ համավարակը պետք է դառնա «լուրջ ահազանգ, որպեսզի բոլոր քաղաքական գործիչներն ընդունեն իրենց շահերի ընդհանրությունը»: «Գլոբալացումը և միջազգային փոխգործակցության գործընթացները դանդաղել են: (…) Մենք տեսնում ենք հովանավորչական տրամադրությունների աճ ամբողջ աշխարհում, տեղի է ունենում քաղաքականապես պատճառաբանված որոշումների ներդրում, որոնք կրիտիկական ազդեցություն են գործում միջազգային տնտեսական հարաբերությունների վրա: Չի կարելի թույլ տալ աշխարհի ընկղմումը միակողմանի եսասիրական որոշումների պարույրի մեջ»,- հավելել է նա:

Այս տարի Բոաոյի տնտեսական համաժողովը տեղի է ունենեում ապրիլի 18-ից 21-ը՝ «Աշխարհը կերպափոխության մեջ. միավորենք ջանքերը հանուն գլոբալ կառավարմանև ըստ «Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության: Քննարկման դրված առավել հետաքրքրական խնդիրների ցանկում նշված են գլոբալացումը և առևտրա-տնտեսական հարաբերությունների առաջշարժումը համավարակից հետո ընկած ժամանակաշրջանում, Առևտրի համաշխարհային կազմակերպության բարենորոգումը, միջազգային ջանքերն աղքատության վերացման համար: Ըստ ավանդույթի համաժողովը տևում է ուղիղ չորս օր, այս անգամ՝ ապրիլի 18-ից մինչև 21-ը: Անմիջակա ձևաչափով դրան մասնակցել է շուրջ 2 հազար հյուր, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Տեսանյութեր

Լրահոս