Նավթի պաշարների կրճատումը կարող է հանգեցնել դրա արժեքի աճի մինչև 74 դոլար. Bloomberg

Նավթի պաշարները, որոնք ամբողջ աշխարհի պահեստարաններում կուտակվել էին համավարակի ժամանակ, գործնականում սպառվել են, ինչը կարող է ածխաջրածինների արժեքի աճ առաջացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տեղեկատվությամբ՝ փետրվարին նավթի պաշարներն աշխարհի զարգացած տնտեսություններում 57 միլիոն բարելով գերազանցում էին 2015 – 2019 թվականների այդ ցուցանիշի միջին տվյալները: Ըստ որում տակավին 2020 թվականի հուլիսին նավթի ավելցուկային պաշարները գրեթե հնգապատիկ ավելի էին՝ 249 միլիոն բարել: Ինչպես նշում է Bloomberg-ը, վերջին ամսիներին պաշարներն էլ ավելի խիստ են կրճատվել պահանջարկի ավելացման ֆոնին:

Գործակալության տվյալներով՝ նավթի ամենաշատ պաշարներն այս պաին պահպանվում են Չինաստանում, իսկ ածխաջրծինների ամերիկյան պաշարները գործնականում վերադարձել են այն մակարդակ, որը դիտվում էր մինչև համավարակը, և փետրվարին կազմել են 1,28 միլիարդ բարել: ԱՄՆ-ի Արևելյան ափին, նշում է գործակալությունը, նավթի պաշարներն անցյալ շաբաթ հասել են 30-ամյա նվազագույնին: Ըստ որում վերջին երկու շաբաթում 27 տոկոսով՝ մինչև 50,7 միլիոն բարել կրճատվել են լցանավերում պահվող նավթի պաշարները: Ապրիլի 19-ին Լոնդոնի ICE սակարանում Brent նավթի՝ հունիսի ապառնագրի արժեքը աճել է և կազմել մեկ բարելի դիմաց 67,08 դոլար: Ինչպես նշել է Bloomberg-ը, նավթի պաշարների կանխատեսվող կրճատման ֆոնին 2021 թվականի երկրորդ կեսին նավթի արժեքը կարող է աճել մեկ բարելի դիմաց մինչև 74 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Տեսանյութեր

Լրահոս