COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 142,3 միլիոնից
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 142 մլն 343 հազար 448 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 37 հազարից: Ապաքինվել է ավելի քան 120 միլիոն 821 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 32 մլն 409 հազար 380 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 581 հազար 80 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 15 մլն 239 հազար 230-ի, մահերինը՝ 179 հազար 795-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 13 միլիոն 943 հազար 71 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 373 հազար 442 մարդ:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 289 հազար 526 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 100 հազար 733 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ռուսաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 710 հազար 690, մահերինը՝ 105 հազար 928: Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 261 հազար 435 վարակվածության ընդհանուր, 67 հազար 130 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 295 հազար 936-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 949 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը 95-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 510 է, որից ապաքինվել է 85 հազար 559-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը