
Եվրոպայում հազարավոր փախստական երեխաներ են անհետացել

Եվրոպայում 2018-2020 թթ անհետացել են 18 292 փախստական երեխաներ, ովքեր ԵՄ էին ժամանել առանց մեծահասակների ուղեկցության և որոնք գտնվել են պետության խնամքի տակ։ Այս մասին ասվում է գերմանական rbb մեդիաընկերության, բրիտանական Guardian պարբերականի և նիդերլանդական VPRO հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության արդյունքներով, գրում է Deutsche Welle-ն։
Անհետացած երեխաների մեծ մասը եղել են Մարոկկոյից, Ալժիրից և Էրիթրեայից։
Հետաքննության մեջ ասվում է, որ Ֆրանսիան, Դանիան և Ռումինիան չեն հավաքում համապատասխան տվյալներ, իսկ Բուլղարիայի կառավարությունը տարբարկում չի անում անչափահասների միջև, ովքեր ժամանել են մեծահասակների ուղեկցությամբ կամ առանց դրա։
Գերմանիայում 2018-2020 թթ հաղորդվել է 7806 միայնակ անչափահասի կորելու մասին, 7082-ը գտնվել են, իսկ 724-ը դեռևս համարվում են կորած։
Փորձագետները նշում են, որ վիճակագրական համակարգի թերությունները ստեղծում են անչափահասների շահագործման ռիսկեր։
Վերջին 20 տարում աշխարհում միգրանտների թիվն աճել է 110 մլն-ով։ Միգրանտների ամենամեծ թիվն ունեցող երկրների հնգյակում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան։