
Քեյփթաունում բռնկված հրդեհն ահագնանում է. այն հանգցնելու ուղղությամբ աշխատում է շուրջ 5 հազար հրշեջ

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից ոչ հեռու բռնկված մեծ հրդեհը մարելու համար հրշեջներից կարող է պահանջվել առնվազն երկու օր: Այս մասին նշել է Քեյփթաունի քաղաքապետ Դեն Պլատոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 18-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող լեռներում: Կրակը տարածվել և հասել է Քեյփթաունի համալսարանի գրադարանին: Հրդեհի պատճառով փակվել է մայրաքաղաքն ու Դուրբան քաղաքը միացնող մայրուղին:
Մեծ հրդեհի հետևանքով արդեն ամբողջովին այրվել են մայրաքաղաքում գտնվող թեյի այգին և մեկ ռեստորան:
Քաղաքապետը նշել է, որ վերջին ժամերի ընթացքում կրակն ավելի է ուժեղացել և այս պահին այն այրել է շուրջ 500 հա տարածք: Իրավիճակը սրում է նաև ուժեղ քամին՝ 16-18 մ/վրկ հզորությամբ: Կրակը հանգցնելու ուղղությամբ աշխատում է 4,5-5 հազար հրշեջ, որոնց օգնում են նաև կամավորներ: