
Մեծ Բրիտանիան Թուրքիային ծանուցել է մայիսին Սև ծով ռազմանավի անցման մասին

Մեծ Բրիտանիան Թուրքիային ծանուցել է, որ մայիսին թագավորության ռազմանավերից մեկը Բոսֆորի նեղուցով կանցանի Սեւ ծով: Ապրիլի 19-ին այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի զանգածային լրատվամիջոցները։ Հեռուստաալիքն ըստ որում չի ճշտում Մեծ Բրիտանիայի ռազմանավի անցման օրը: ՏԱՍՍ-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական մեկնաբանություն չունի:
Ավելի վաղ The Times թերթը հայտնել է, որ երկու բրիտանական ռազմանավեր մայիսին կուղեւորվեն Սեւ ծով ի նշան Ուկրաինայի աջակցության, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է երկու էսկադրային ականակիրների պլանավորված ուղարկումնից Սեւ ծով, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում լարվածության հետագա աճ եւ չհրահրի Ռուսաստանին:՛ Արեւմտյան երկրները վերջին օրերին բազմիցս անհանգստություն են հայտնել Ուկրանիայի սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների առնչությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ-ի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուսական զորեքրի տեղաշարժը Ռուսաստանի տարածքով չպետք է անհանգստացնի այլ պետությունների, քանի որ ոչ մի կերպ չի սպառնում նրանց: