
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը Միացյալ Նահանգներ կուղևորվի այս շաբաթ

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը Միացյալ Նահանգներ կուղևորվի այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Axios-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին: «Դեսպան Սալիվանն ԱՄՆ կվերադառնա այս շաբաթ, որպեսզի տեսակցի իր ընտանիքին և հանդիպում ունենա նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ նա հնարավորություն չէր ունեցել կոնսուլտացիա ստանալ այն ժամանակվանից, երբ նա համաձայնել է իր պաշտոնում շարունակել ծառայել անժամկետ»,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, նշելով, որ դեսպանը «Մոսկվա կվերադառնա առաջիկա շաբաթներին»: Ավելի վաղ Axios-ը հաղորդել էր, որ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հրաժարվում է հեռանալ երկրից, չնայած այդ անելու Մոսկվայի հանձնարարությանը:
Հրատարակության տվյալներով՝ Սալիվանին կանչել էին նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հանդիպման, որը նրան հանձնարարել էր Վաշինգտոն վերադառնալ նախագահ Ջո Բայդենի պաշտոնատար անձանց հետ կոնսուլտացիաների համար, բայց դեսպանը շարունակել է իր աշխատանքը Մոսկվայում: Սալիվանի հետ ծանոթ մարդկանց խոսքով՝ նա այն կարծիքին է, որ եթե Ռուսաստանի իշխանությունները ցանկանան, որպեսզի ինքը հեռանա երկրից, նրանք ստիպված կլինեն իրեն պարտադրել դա անելու: Ապրիլի 16-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուշակովը Սալիվանին առաջարկել է «մեկնել իր երկիր ևայնտեղ մանրամասն լուրջ կոնսուլտացիաներ անցկացնել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը