Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առևտրական շրջանառությունը 2021 թվականի առաջին եռամսյակում 9,1 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ և կազմել մոտավորապես 330 միլիոն դոլար՝ Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրական շրջանառության 11,9 տոկոսը: Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանցի զինվորականներն ապրիլի 22-ին միջտեսակային վարժանքներ կանցկացնեն Ղրիմի «Օպուկ» զինափորձարանում՝ մարտունակության անակնկալ ստուգման շրջանակներում:
5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չիլիի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել Է երկրի սեյսմոլոգիայի ինստիտուտը:
Կանադայի Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Էլիզաբեթ Մեյը Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակում մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների՝ Ադրբեջանում պահվելու փաստի առնչությամբ, կոչ արել, որպեսզի Կանադան պաշտպանի «Human Rights Watch»-ի առաջարկությունները և աջակցի հայ ռազմագերիներին։ Նամակը հրապարակել է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Global Hawk ամերիկյան ռազմավարական անօդաչուն Ղրիմի սահմանների մոտ հեռախուզություն է անցկացրել զորավարժությունների նախաշեմին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն ապրիլի 21-ին պաշտպանել է 2021 թվականին անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ օգորընկերության օրինագիծը (Ukraine Security Partnership Act of 2021):
Իսրայելի Նեգեւի անապատի հյուսիսում ապրիլի լույս 22-ի գիշերը գործել են օդային տագնապի շչակները, ինչից հետո Երուսաղեմի եւ երկրի կենտրոնական մասի մյուս քաղաքների բնակիչները հայտնել են պայթյունների մասին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նախկին ոստիկան Դերեք Շովինը, որն ապրիլի 20-ին մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով, տեղափոխվել է Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ) ոչ հեռու Օուք Փարկ Հայթս խիստ ռեժիմի բանտ: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է KARE հեռուստաալիքը:
Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում: Այդ մասին հայտարարել է գենոմիկայի և ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սքարիան:
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում որպես դիտորդ մասնակցել Աստանայի ձևաչափով Սիրիային նվիրված միջազգային հանդիպումներին: Ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Մոզերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրն սկսել է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար: Այդ մասին հաղորդվում է BBC News-ի կայքում: Երկրի վարչապետը հույս է հայտնել, որ դրանք կհայտնվեն մինչեւ աշուն եւ կօգնեն պայքարել սպասվող երրորդ ալիքի դեմ:
Մարտի սկզբին Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, բացառիկ հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որտեղ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներին մեղադրել են ռասիզմի մեջ:
Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտցված սահմանափակումները կհանվեն մայիսի 3-ին: Այդ մասին հաղորդել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
Ռուսաստանի Դաշնությունը որոշել է երկարաձգել երկրում գտնվելու օրինական հիմքեր չունեցող անձանց և նրանց ընտանիքների ժամանակավոր կացության ժամկետը:
Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավար Դավիթ Սասոլին հուսով է, որ ԵԽ-ն կկարողանա մոտ ժամանակներս կրկին լիագումար նստաշրջաններ անցկացնել Ստրասբուրգում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարվա դադարից հետո: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 21-ին՝ տեսակապով հանդես գալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 54 հազար նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը փորձել է հավատացնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ Զանգեզուր, ոչ Սյունիք, ոչ միջանցք արտահայտություններ չկան, և, որ խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին:
Էստոնիայում, Լիտվայում և Լեհաստանում գտնվող ՆԱՏՕ-ի կործանիչ ինքնաթիռները մի քանի անգամ բարձրացել են օդ՝ Բալթիկ ծովի երկնքում ռուսական կործանիչներ, ռմբակոծիչներ և հետախուզական ինքնաթիռներ որսալու նպատակով: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի, այս մասին ասված է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ղեկավարության տարածած հաղորդագրությունում:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն աշխատանքային այցով կրկին Վրաստանում է ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով: Եվրոպացի պաշտոնյայի վրացական այցից ակնկալիքներն այս անգամ էապես շատ են` հաշվի առնելով հանգամանքը, որ այցից մեկ օր առաջ քաղաքական ուժերը համաձայնել են կարգավորման Միշելի կամ Արևմուտքի պլանին:
Ռուսաստանի Դաշնությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության 10 աշխատակիցների: Այս մասին հայտնում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին` կարևորելով տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 22 – 23-ը կայանալիք կլիմայական գագաթնաժողովից առաջ մտադիր է հայտարարել Միացյալ Նահանգների կողմից մինչև 2030 թվականը մթնոլորտ ջեմոցային գազերի արտանետումների կիսով չափ կրճատման պլանների մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրներ:
Լեհաստանը որոշ շրջաններում մտցնում է հակավիրուսային սահմանափակումները չեղարկելու քաղաքականություն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին:
Իրանի իշխանությունները պլանավորել էին կորոնավիրուսի դեմ միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութ ստանալ COVAX-ի (միջազգային մեխանիզմ, որն ԱՀԿ-ն գործարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար) միջոցով, սակայն դրան խանգարել են ԱՄՆ-ի պատժամիջոցները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը:
Ինդոնեզական սուզանավը, որի մեջ 53 մարդ կար, ապրիլի 21-ին կորել է Բալի կղզուց դեպի հյուսիս ընկած շրջանում:
Ուկրաինայի նախարարների կաբինետն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն է տվել ԱՊՀ-ի՝ Կենդանիների պաշտպանության կենսապատրաստուկների եւ այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին օրինագծին. նիստի հեռարձակումն իրականացվել է YouTube-ում կառավարության ալիքով։
COVID-19-ի հետ կապված կարանտինի պատճառով ԿԺԴՀ-ն լքել են հումանիտար կազմակերպությունների, ներառյալ ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ), վերջին աշխատակիցները. 2020 թվականի աշնանից Հյուսիսային Կորեայում հումանիտար օգնության ոչ մի կոնտեյներ չի ստացվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հնչեցրած հայտարարությունը Զանգեզուրի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությանը, գրում է haqqin.az-ը: