Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում գրանցած առաջընթացը. ՌԴ
Թայվանում 10-ամյա տղան առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել խելացի ժամացույցի պայթյունից։ Ժամացույցն արտադրող թայվանական ընկերությունն առաջարկել է անվճար ստուգել Herowatch շարքի բոլոր մոդելները։ Այս մասին հաղորդում է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA)։
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 5-ին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հրավերով մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո հուլիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։
Ռուսաստանը Ադրբեջանին հորդորում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այցը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով։
Լուկաշենկոն հայտարարել է, որ միջուկային զենքը Բելառուսի տարածքում տեղակայված է բացառապես պաշտպանական նպատակներով։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է աշխատանքը սաբոտաժ անելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզմանը մասնակցելու համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին:
ԻՊԲ-ում հավելել են, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել այն հատվածին, որտեղից արձակվել են հրթիռները։
ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:
Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, չի կարող երկխոսություն լինել։
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն անդրադարձել է Ադրբեջանի պահանջին՝ Արցախի պաշտպանության բանակը լուծարելու մասին։
Թեև այդ իրավիճակի հետ գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը որևէ առնչություն չունեին, այդուհանդերձ, Ադրբեջանը դադարեցրեց Հայաստանից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ. այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է ԲելՏԱ-ն։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ ՄԻԵԴ-ի որոշումից հետո ավելի սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնլով իր ղեկավարած կառույցի զեկույցները, որոնք առնչվում են Արցախում ստեղծված իրավիճակին։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը հայկական կողմին շարունակում է մեղադրել ականապատման հարցում։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակներում հուլիսի 5-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Անանուն հաղորդագրություն եմ ստացել, որ ամուսինս բանտում մահացել է. Տիխանովսկայա
Բրիտանացի զբոսաշրջիկը, որը Հռոմի Կոլիզեյի պատին փորագրել է իր և ընկերուհու անունները, նամակ է գրել Հռոմի դատախազությանը և քաղաքապետարանին՝ նշելով, որ ինքը միայն դեպքից հետո է իմացել, թե որքան հին է ճարտարապետական հուշարձանը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավատում՝ Սերբիան ԵՄ անդամ կդառնա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ իրականացված հետազոտության արդյունքներով Սև ծովի ջրի նմուշներում բիոգեն տարրերի, ծանր մետաղների և նավթի ընդհանուր ածխաջրածինների խտությունը նորմայի սահմաններում է։
Կանադական Arton Capital խորհրդատվական ընկերության անձնագրերի վարկանիշի հաշվետվության համաձայն, համաշխարհային անձնագրերի վարկանիշում Վրաստանը 30-րդ տեղում է։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը սատարում է ՀՀ իշխանություններին ոչ թե նրա համար, որ վերջիններս ժողովրդավար են, այլ պարզապես ԱՄՆ-ը տեսնում է հնարավորություն՝ նրանց միջոցով լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրները:
Այս տարվա մայիսի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, պաշտպանական գերատեսչությունը նոր հայտարարություն հրապարակեց, ըստ որի՝ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրականագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում պատմական տարբեր դրվագներ է ներկայացրել:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը նոր շունչ է հաղորդում անօդաչու թռչող սարքերին և պատրաստվում է նոր կարողություններ ավելացնել ANKA-3-ին։ Թուրքիան ծրագրում է ANKA-3-ը առաջին անգամ դարձնել առաջին անօդաչու թռչող լցանավ։
«Իրերն անվանենք իրենց անուններով. Նիկոլ Վովայի Փաշինյանը դավաճան է, նա ոչ միայն իրավունք չունի Կառավարության շենքում նստելու, այլ նաև ազատության մեջ գտնվելու։ Ես երաշխավորում եմ՝ շուտով գալու է այն երանելի օրը, երբ Փաշինյանը կկալանավորվի՝ 10-ից ավելի հոդվածով, բայց այդ ժամանակ նրա համար ոչ ոք չի գալու ցույցի, որովհետև նրա կողքը կանգնելը հիմա էլ է ամոթ, իսկ այն ժամանակ պետական ապարատը ռեպրեսիաների էլ չի՛ դիմելու»,- ասաց Մամիջանյանը։
Թուրքական մամուլում լայն տարածում է գտել Թուրքիայի և Դանիայի միջև շարունակվող լարվածությունը՝ կապված հռոմեական կայսր Սեպտիմիուս Սևերուսի բրոնզե արձանի հետ: