
Թոմ Քրուզն ԱՄՆ ռազմածովային ուժերի մրցանակ է ստացել

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզն արժանացել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Նշանակալի հանրային ծառայության համար» մրցանակին: Այս մասին հայտնում է The Independent-ը։
Այս մրցանակը քաղաքացիական անձանց շնորհվում է հերոսական գործողությունների և ռազմածովային ուժերին աջակցության համար:
62-ամյա Թոմ Քրուզը մրցանակի է արժանացել Top Gun ֆիլմում ԱՄՆ ռազմածովային ուժերի F14 կործանիչի օդաչուի դերի համար։ Դերասանը մրցանակը ստացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Կառլոս Դել Տորոյի ձեռքից։ Արարողության ժամանակ Քրուզը խոստովանել է, որ «շատ հպարտ է և ցնցված»:
Առաջին Top Gun ֆիլմը թողարկվել է 1986 թվականին։ 2022 թվականին հայտնվել է ֆիլմի երկրորդ մասը՝ Top Gun: Maverick: