Մենք ազդանշան կուղարկենք Եվրամիությունից. Կայա Կալլաս

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել է, որ երկուշաբթի արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության հասնել Վրաստանի դեմ պատժամիջոցների շուրջ, սակայն ԵՄ-ն պետք է շարունակի աշխատել այդ հարցի ուղղությամբ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Մենք քննարկում ենք, թե էլ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել` ճնշում գործադրելու համար Վրաստանի կառավարության վրա, որպեսզի ցուցարարների և ընդդիմության նկատմամբ բռնություն չկիրառվի։ Մենք շատ խիստ ազդանշան կուղարկենք Եվրամիությունից։

Այս հարցը քննարկել ենք նաև երկուշաբթի օրը, բայց չկարողացանք համաձայնության հասնել պատժամիջոցների մասով, չնայած դրան` դեռ պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- ասել է Կալլասը Եվրոպական խորհրդի նիստի մեկնարկից առաջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031