Թուրքիայում արձագանքել են Սիրիայում իշխանության տապալման մասին Թրամփի մեկնաբանություններին

Սիրիայում տեղի ունեցածը «իշխանության զավթում» անվանելը սխալ է։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր, որ իր կարծիքով՝ Թուրքիան և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավոր ուժերն են, որ կանգնած են Սիրիայում վերջին իրադարձությունների հետևում, որոնք հանգեցրին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալմանը:

«Նախ թույլ տվեք ասել, որ մենք չենք կարող դա անվանել իշխանության զավթում, քանի որ դա սխալ կլինի Սիրիայում, սիրիացի ժողովրդի հետ տեղի ունեցածի առումով: Դա իշխանության զավթում չէ», – ասել է Ֆիդանը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայի զինված ընդդիմությունը «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գլխավորությամբ մի քանի օրվա ընթացքում տապալեց իշխանությունը և անցումային կառավարություն ստեղծեց՝ ստիպելով նախագահ Բաշար ալ-Ասադին փախչել երկրից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031