Բաժիններ՝

Պուտինը Բելառուսի պաշտպանությունը համարում է ՌԴ-ի միջուկային նոր դոկտրինի կարևոր բաղադրիչը

Ռուսաստանը կանի ամեն ինչ Բելառուսի անվտանգության ապահովման համար, նրա պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնության թարմացված միջուկային ռազմավարության շատ կարևոր բաղադրիչն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։

«Մենք հայտարարել ենք, որ եթե նույնպիսի սպառնալիքներ ստեղծվեն մեր դաշնակցի՝ Միութենական պետության անդամի, Բելառուսի համար, ապա Ռուսաստանի Դաշնությունը դա կդիտարկի այնպես, ինչպես նման սպառնալիքների ստեղծում հենց Ռուսաստանի համար», – ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ պատասխանելով միջուկային թարմացված դոկտրինի մասին հարցին։

«Եվ մենք ամեն ինչ կանենք Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար: Դա մենք անում ենք Բելառուսի ղեկավարության՝ նրա նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյի հետ: Եվ ես կարծում եմ, որ դա Ռուսաստանի Դաշնության թարմացված միջուկային ռազմավարության շատ կարևոր բաղադրիչն է», – ընդգծել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս