Վիետնամի սրճարաններից մեկում հրդեհը 11 մարդու կյանք է խլել. կասկածյալը ձերբակալվել է
Վիետնամի կարաոկե սրճարաններից մեկում բռնկված հրդեհը 11 մարդու կյանք է խլել։ Իշխանությունները ձերբակալել են 1 մարդու, որը կասկածվում է անձնակազմի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրկիզում իրականացնելու մեջ։ Այս մասին հաղորդում է CNA լրատվամիջոցը։
Եվս 7 մարդ փրկվել է, որոնցից 2-ը հոսպիտալացվել է։Մոտ 50-ամյա տղամարդը խոստովանել է ոստիկանությանը, որ եռահարկ սրճարանի առաջին հարկում հրկիզում իրականացնելու համար օգտագործել է բենզին։ Այդ հարկը ծառայում էր նաև որպես կարաոկե ակումբ։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, տեղի ժամանակով ժամը 23։00-ից հետո։ Հրդեհի պատճառով բոլոր ելքերը փակվել են։ Կրակը վերահսկողության տակ առնելու համար պահանջվել է մոտ 40 րոպե։