Լոնդոնը 2025 թ. Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնության լրացուցիչ բազմամիլիոնանոց փաթեթ կուղարկի: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին, որը դեկտեմբերի 18-ին այցելել է Կիև։
Ըստ նախարարի՝ խոսքը «225 մլն ֆունտ ստեռլինգ (284,6 մլն դոլար) գումարի նոր փաթեթի մասին է»։Ինչպես նշում է հրատարակությունը, Հիլին, որը հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ, պարզաբանել է, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ավելի շատ միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և զինամթերք երկրի ռազմածովային ուժերի համար։
Հայտարարված փաթեթի շրջանակներում, ըստ նախարարի, Մեծ Բրիտանիան նաև մտադիր է «ընդլայնել ուսուցման իր առաջարկը»։
Հրապարակման համաձայն՝ Մեծ Բրիտանիայի համար Ուկրաինային աջակցելու առաջնահերթ ուղղություններից Հիլին նշել է «բրիտանացի զինվորականների կողմից ուկրաինացի զինվորների ուսուցումը և արդյունաբերական համագործակցության ընդլայնումը»