168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն ասաց, որ պետք է թուրքական իշխանություններից հարցնել, թե ինչպես եղավ, որ Թուրքիան օդային ճանապարհը բացեց։
Գերատեսչությունում նշել են, որ Կիևը «պատրաստ է անհապաղ քննարկել Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու հարցը` բուժման և խնամքի համար:
Իսրայելի ոստիկանության խոսնակը միջադեպն անվանել է «ահաբեկչական հարձակում»։
«Դեսպանն ասում է այն, ինչը կննջեցնի հայության և հատկապես արցախահայության զգոնությունը: Նրանք ամեն գնով ցանկանում են հայերին մտցնել Ադրբեջանի լծի տակ, և դրա համար իրենք չեն խնայում իրենց բառապաշարը` մեզ համոզելու, թե բռնապետության կազմում հայերն ավելի լավ կապրեն, քան ինքնավարությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությանը։
Բորելը պետք է հանդիպեր Չինաստանի արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Հայերը չեն կարող թուրք դիվանագետներին մեղադրել այն բանի համար, որ նրանք անում են այն, ինչը ձեռնտու է իրենց երկրին, քանի որ Հայաստանի վարչապետ Փաշինյանն այս հնարավորությունն արծաթե սկուտեղի վրա հրամցրել է Թուրքիային․․․
Նորվեգիայի նախկին վարչապետ, 64-ամյա Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետն արդեն երեք անգամ երկարաձգվել է:
Ըստ իրավապաշտպանների՝ լրագրողին և փաստաբանին ծեծի են ենթարկել նրանց մասնագիտական գործունեության համար։
ՇՀԿ-ին Իսլամական Հանրապետության անդամակցության առթիվ Պեկինում կազմակերպության քարտուղարությունում տեղի է ունեցել Իրանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:
168.am-ը բողոքի ակցիայի ավարտին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, թե հնարավոր է՝ արցախահայությունն անվտանգ ապրի Ադրբեջանի կազմում, որտեղի՞ց դեսպանին այդ լավատեսությունը։
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այն կարծիքին է, որ պետք է մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով հնարավոր է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չստորագրի:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրային գործարքների ավելի քան 80%-ն իրականացվում է ռուբլով և յուանով:
Կոբախիձեն պարզաբանել է, որ ուկրաինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են եղել 2021 թ․-ին Սաակաշվիլիին Վրաստան տեղափոխելու մեջ, և երբ երկրի նույն ղեկավարությունը պահանջում է նրա վերադարձը, դա վիրավորական է։
«Այսօր լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է: Այն օրը, որ կլսեք՝ արցախցին խոսում է Ադրբեջանի հետ, վերջ, Արցախ գոյություն չունի: Այն օրը, որ դուք կլսեք՝ այս պայմաններում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նման փաստաթուղթ ստորագրելուց հետո, որ արցախցիներն Ադրբեջանի հետ խոսում են, այդ օրը դուք կարող եք ասել՝ վերջ, որովհետև Ադրբեջանը կխոսի արցախցիների հետ՝ միայն որպես իր քաղաքացիներ, կասկած չունենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Ադրբեջանի նախագահն ի թիվս այլոց ընդգծել է «արդյունավետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում» եւ աջակցությունը Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանը։
Հուլիսի 4-ին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հասցվել են դեսպանների մակարդակի:
Բորելի այցը կհաջորդի ԵՄ կլիմայի հարցերով գործադիր փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսի այցին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն արձագանքելով ԱՄՆ դեսպանի այս հայտարարությանը՝ նշեց, որ ըստ երևույթի դեսպանն արտահայտել է Միացյալ Նահանգների կարծիքը։
Բոլոր զոհերը տղամարդիկ են։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու:
Հորդանան գետի արևմտյան ափին հուլիսի 3-ից Իսրայելի մեկնարկած գործողության հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի և վիրավորների թիվն աճել է։
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Ղազախստանի ղեկավարը հեռագրում երախտագիտություն է հայտնել աջակցության համար Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության և փոխկապակցվածության ամրապնդման գործում:
Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է 3 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր: Այն վերաբերում է Իսրայելի կողմից F-35 կործանիչների և ռազմական նավատորմի ձեռքբերմանը:
Եվս 1 ինքնաթիռային տիպի ԱԹՍ ընկել է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի Կուբինկա քաղաքի ռազմական օբյեկտներից մեկի տարածքում։
Ֆրանսիայում հունիսի 27-ին սկսվել են բողոքի ցույցեր, այն բանից հետո երբ ոստիկանի արձակած կրակոցից մահացել է արաբական ծագումով ֆրանսիացի մի երիտասարդ։ Ցույցերի պատճառով դադարեցվել է տրանսպորտի և մի շարք այլ ծառայությունների գործունեությունը, վնասվել են հասարակական շենքներ, մասնավոր սեփականություններ և ենթակառուցվածքներ։
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, Alphanews.amին տված հարցազրույցում անդրադառնալով Ստեփանակերտի ու Բաքվի միջև «ուղիղ երկխոսության» հավանականությանը, մասնավորապես նշել է. «Երկխոսությունը կլինի միայն ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու դեպքում, որովհետև այլ ձևաչափ չի կարող վստահություն ներշնչել և հուսալի երաշխիքներ տալ»:
Բաքվում ու Ապշերոնյան թերակղզում գրանցվել են 5,0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։
Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած m&i Summer 2023 միջազգային բիզնես զբոսաշրջության ֆորումում Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալությունը հաղթել է 180 ընկերությունների շարքում, տեղեկությունը տարածել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալությունը:
Ամերիկայի Միացյալկ Նահանգները հստակորեն հայտարարել է, որ կողմերի միջև վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով վաշինգտոնայն վերջին բանակցությունների թեմային և այդ ընթացքում ադրբեջանական կրակոցներին։