Բլինքենը հայտնել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրված օգնության չափը
Ուկրաինային օգնության համար Վաշինգտոնը ծախսել է 100 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ի դաշնակիցները և գործընկերները՝ շուրջ 150 միլիարդ դոլար։ Այս մասին Բլինքենը հայտարարել է Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվել է ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի վրա։
«Մենք մեծ գումար ենք ծախսել Ուկրաինայի պաշտպանության վրա՝ մոտ 100 միլիարդ դոլար, իսկ մեր դաշնակիցներն ու գործընկերները դրա վրա ծախսել են մոտ 150 միլիարդ դոլար։ Երբ խոսում են բեռը կիսելու մասին, սա բեռը կիսելու լավագույն օրինակն է, որ երբևէ տեսել եմ։ Եվ, ի դեպ, կարևոր է մարդկանց բացատրել, որ այն գումարը, որ մենք ծախսել ենք Ուկրաինայի պաշտպանության համար, հիմնականում ծախսվել է այստեղ՝ ԱՄՆ-ում, մեր սեփական պաշտպանական արդյունաբերական բազայի վրա՝ արտադրելու, կառուցելու այն, ինչ ուկրաինացիներին անհրաժեշտ է իրենց պաշտպանելու համար։ Դրա արդյունքում Ամերիկայում լավ աշխատատեղեր են ստեղծվել», – նշել է Բլինքենը։