Բաժիններ՝

Աբխազիայում փոխհրաձգության հետևանքով վիրավորված պատգամավորներից մեկը մահացել է

Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է Սուխումի խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ Աբխազիայի ներքին գործերի նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ հանրապետության խորհրդարանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու պատգամավոր։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանձիայի մասնակցությամբ։ Խարազիան մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով Կվարչիային և Գոլանձիային։

«Գոլանձիան մահացել է, նա վիրավորվել էր գլխից: Կվարչիայի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսի շրջանում», – հայտնել են գերատեսչությունում։

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031