Omicron շտամը հազվադեպ է առաջացնում որոշ ախտանիշներ, որոնք նախկինում համարվում էին COVID-19-ին բնորոշ։ Այս մասին հայտնել է Sputnik ռադիոն՝ հղում կատարելով ռուս հայտնի բժիշկ Ալեքսեյ Վոդովոզովին։
Հետազոտությանը մասնակցել է 458 մարդ, որոնք պատվաստվել էին հետազոտությունն սկսվելուց 12 շաբաթ առաջ եւ որոնց մոտ կորոնավիրուսային վարակ չէր ախտորոշվել։ Յուրաքանչյուր կամավոր ներարկվել է երեք պատվաստանյութերից մեկի (Janssen/Johnson & Johnson՝ 150 մարդ, Moderna՝ 154, Pfizer-BioNTech՝ 154) մեկ խթանիչ դեղաչափով։
Հայաստանում հունվարի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 361754 դեպքի:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստի ավարտին անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին՝ հայտնեց, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։
Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2556 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 358 218-ի:
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:
Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1931 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 355 662-ի:
Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1332 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353 731-ի:
Կորոնավիրուսի համավարակը մոլորակի մասշտաբով կարող է ավարտվել արդեն 2022 թվականին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է բժշկական գիտությունների դոկտոր, իմունաբան-բժիշկ, հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը:
Հայաստանում կորոնավիրուսային հերթական ալիքն է բարձրանում, գերակշռողը լինելու է բարձր վարակելիությամբ օմիկրոն շտամը:
Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 352 399-ի:
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 350 897-ի:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն:
Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349 329-ի:
Մի կողմից չնահանջող համավարակ՝ նոր հայտնված շտամներով և հիվանդացության կրկին աճող թվերով, մյուս կողմից՝ սեզոնային գրիպ: Ներկա իրավիճակում ինչպիսի՞ համաճարակային պատկեր ունենք: Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ անցնում ենք համավարակի հինգերորդ ալիքի միջով, թվերը ոչ թե բարձրանալու են, այլ տասնապատկվելու:
Microsoft ընկերության հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համավարակների մասին, որոնք կորոնավիրուսից շատ ավելի վատն են լինելու՝ կոչ անելով կառավարություններին գումարներ հատկացնել հետագա համաշխարհային բռնկումների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թվի մեծ արագությամբ աճ:
Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 563 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 708-ի:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։
«Օմիկրոնի» դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է շուրջ 75 տոկոս: Այդ մասին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
Հայաստանում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 հազար 145 դեպք, որից 333 հազար 716-ը`առողջացած, 8022-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսից (COVID-19) մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է ՀՀ առողջապահության նախարարության և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը:
Հայաստանում սկսվում է մանկական բուժծառայությունների բարեփոխումների գործընթաց: Այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավվել են ոլորտի մասնագետներ, պատասխանատուներ, շահագրգիռ կողմեր:
Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։
Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման դրական պատասխան ունեցող անձանց մեծ մասը պատվաստված չէ:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 617-ի:
Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377-ի:
Հայաստանում հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 հազար 84 դեպք, որից 333 հազար 412-ը`առողջացած, 8015-ը` մահվան ելքով: