
Հայաստանում կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել, բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական. նախարար

Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,-վստահեցրեց Ավանեսյանը:
Ավանեսյանը վստահեցնում է՝ կասկածելի ցանկացած դեպքի պարագայում միանշանակ արվում է հետազոտություն: