ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն

Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն, մարդիկ իրենք պետք է նվազեցնեն վարակվելու վտանգը: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։

«Պատվաստումները 100%-ով արդյունավետ չեն, դա մեզ հիշեցնում է, որ պատվաստանյութը համադարման չէ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ռիսկային է համարում, պետք է կրճատի իր սեռական զուգընկերների թիվը և ռիսկային սեռական հարաբերությունները: Պետք է սպասել երկրորդ դեղաչափին, որպեսզի պատվաստանյութը կարողանա օպտիմալ արձագանք տալ»,- ասել է Լյուիսը։

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պլաններ է մշակում ուսումնասիրություններ անցկացնելու համար, որոնք երկրները կարող են օգտագործել պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031