
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, կենցաղ-կոնտակտային ճանապարհով. ԱՆ

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղ-կոնտակտային ճանապարհով: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են:
Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ:
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է: