Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 977-ի:
Դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր:
Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում պատմել է թռչնագրիպի եւ դրա մուտացիաների վտանգավորության մասին: Բժշկի խոսքով, այսօր բոլորն անհանգստացած են հիմնականում COVID-19-ի համավարակից, ինչի պատճառով բազմաթիվ ավելի վտանգավոր հիվանդություններ մղվել են երկրորդ պլան:
որտուգալիայից Հայաստանը՝ Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափի տեսքով պատվաստանյութ կստանա: Այդ մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը:
Ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնորներ փնտրող և հավաքագրող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստի միջազգային համագործակցության արդյունքում` հայ դոնորն օգնել է ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեցող կանադացի հիվանդին:
Հայաստանում դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 հազար 765 դեպք, որից 326 հազար 304-ը`առողջացած, 7845-ը` մահվան ելքով:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին 24 ժամում կազմել է 18 035՝ նախորդ օրվա 17 154-ի համեմատությամբ: Դեկտեմբերի 13-ին այդ մասին հաղորդել է eNCA տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տվյալները,:
Նշենք, որ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումները սկսվել են դեռևս հոկտեմբերից։ Դեռ այն ժամանակ նշվում էր, որ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ։
Անդրադառնալով հիվանդության առաջացման պատճառներին՝ մասնագետը ներկայացրեց հիմնական ռիսկի գործոնները: Ըստ դրանց՝ ժառանգականությունն է, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումն, անառողջ սնունդը:
Մեկ օրում առողջացածների թիվը 438 է, ընդհանուր առողջացածներինը՝ 325 832, փաստացի բուժվողներինը՝ 7476 (մեկ օրում նվազել է 390-ով): Մեկ օրում արվել է 3619 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 451 381 թեստ:
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ Pfizer պատվաստանյութի երկու չափաբաժինների արդյունավետությունը կազմում է 22,5 տոկոս, ասված է Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականների հետազոտության մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։
Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 538-ի:
Աշխարհի տարբեր երկրներում շուրջ 200 միլիոն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ են օգտագործել:
Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 290 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405:
Կորոնավիրուսի գրոհը իմունային համակարգի որոշակի բջիջների վրա կհանգեցնի COVID-19-ի ամենավտանգավոր մուտացիայի: Դրա մասին “URA.RU”-ի հետ զրուցի ժամանակ պատմել է բժիշկ ալերգաբան-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը։
Եվրոպական մի շարք երկրներում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպքերը, որին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում տվել են «օմիկրոն» անվանումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նշել են, որ COVID-19-ի օմիկրոն շտամի գլոբալ մակարդակով հետագա տարածման հավանականությունը բարձր է: ԱՀԿ-ում հավելել են, որ ընդհանուր ռիսկերը, որոնք կապված են վիրուսի նոր տարբերակի հայտնվելու հետ, գնահատվում են՝ որպես շատ բարձր: Մի քանի օր առաջ գիտնականները հաղորդել էին Բոտսվանայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսի B.1.1.529 շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է S-սպիտակուցի 32 մուտացիա:
JPMorgan Chase Global Research-ի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսի համավարակի ավարտվելը եւ 2022 թվականին համաշխարհային տնտեսության լիակատար վերականգնումը, Այդ մասին հաղորդել է Axios-ը:
Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 347 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 115:
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 8-ին կատարվել է 489 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք:
Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:
Հայաստանում դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 768 դեպք, որից 323 հազար 116-ը`առողջացած, 7747-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9541 բուժառու:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա: Այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Ընկերությունը հայտնել է, որ իրենց արդեն իսկ իրականացրել են պատվաստանյութերի փորձարկում կորոնավիրուսի այլ շտամերի դեմ:
Հայաստանում դեկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 410 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 468:
Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 058:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արյունաբան, անկախ Հայաստանի 90-91թթ. առողջապահության նախարար, առողջապահության ոլորտի կառավարման մասնագետ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:
Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816, երկրորդ դեղաչափ` 516 989: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։
Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 818: