Վերջին չորս շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 35 տոկոսով. ԱՀԿ
Վերջին օրերին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 767 614 նոր դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, վերջին չորս շաբաթների ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 35 տոկոսով։ Վերջին շաբաթվա ընթացքում մահացել է 15 հազար մարդ։
«Սա անընդունելի է, քանի որ մենք ունենք բոլոր գործիքները վարակը կանխելու ու կյանքներ փրկելու համար»,-նշում են կազմակերպությունից ու ավելացնում.
«Մենք կարող ենք ապրել կորոնավիրուսի հետ, բայց չենք կարող ապրել ամեն շաբաթ հիվանդության հետևանքով գրանցվող 15 հազար մահերի հետ։ Չենք կարող ապրել հոսպիտալացումների և մահերի թվի աճով։ Չենք կարող ապրել պատվաստանյութերի և այլ գործիքների անհավասար հասանելիությամբ։ Մենք բոլորս հոգնել ենք կորոնավիրուսից, սակայն այն չի հոգնել մեզանից»:
Կազմակերպության փորձագետնների խոսքով, այս պահին առավել տարածված է «Օմիկրոն» շտամը՝ դեպքերի մոտ 90 տոկոսը։