Վրաստանում օրական արձանագրվում է COVID-19-ի մինչև 20.000 նոր դեպք. իմունոլոգ

Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքով, վերջին 2 շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դրական ցուցանիշը 17 տոկոս է, որն աննախադեպ բարձր է և վկայում է ներքին տարածման բավականին բարձր մասշտաբի մասին։

aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կուլումբեգովը նշել է, որ, ըստ Առողջապահական չափումների ինստիտուտի տվյալների, Վրաստանում ամեն օր կարող է արձանագրվել 6 000-ից 20 հազար նոր դեպք։

«Երկիրը հաղթահարել է տարածման գագաթնակետը, մենք այժմ գտնվում ենք տարածման այն աստիճանում, որտեղ նվազում է նկատվում, որը կարող է պահպանվել սեպտեմբերի առաջին կեսից մինչև հոկտեմբեր: Առաջիկա 4-6 շաբաթվա ընթացքում կտրուկ աճ չենք ունենա, բայց հայտնաբերումն ու թեստավորումը շատ կարևոր են»,- ասել Կուլումբեգովը։

Ըստ նրա՝ ցանկալի է, որ բնակչությունն աշնանը դիմակ կրի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031