
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 965 նոր դեպք. Մահացել է 7 մարդ

Հուլիսի 18-24-ը Հայաստանում իրականացվել է 6158 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, առողջացել է 547 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարւթյունից։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425 365 դեպք, որոնցից 413 901-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 1 144 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 633 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 154 685 թեստավորում: