
Հայաստանում աղիքային վարակների բռնկումներ չկան. մասնագետ

Հայաստանում նկատվում է աղիքային վարակների ակտիվացում, ինչը բնորոշ է սեզոնին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, բռնկումներ, արտառոց իրավիճակ չկա:
«Բնակչությունը մտահոգված է աղիքային վարակներով: Ասեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է: Այսպիսի ակտիվացումը բնորոշ է սեզոնին: Դա հիմնականում պայմանավորված է հանգստի սեզոնով, ճանապարհորդություններով, լողավազաններում լողալով, դրսում սնվելով և այլն: Հիմնականում տարածված են էնետերովիրուսներ, ռոտավիրուսներ: Կրկնում եմ բռնկումներ չունենք, արտառոց ակտիվացում չկա»,-ասաց Գայանե Սահակյանը:
Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք դա կապ ունի խմելու ջրի հետ: Գայանե Սահակյանը նշեց, որ իրենք կատարել են որոշակի կետերում մոնիթորինգ և չունեն ջրի որակական որևէ փոփոխություն: