
ԱՄՆ-ում կապկի ծաղկի ռեկորդային թվով նոր դեպքեր են հայտնաբերել մեկ օրում

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերել են կապկի ծաղկի հիվանդության ռեկորդային թվով նոր դեպքեր՝ 1048: Հուլիսի 28-ին տվյալները հրապարակվել են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) կայքում:
Այժմ ԱՄՆ-ի տարածքում կա կապկի ծաղկով 4639 հիվանդացած: Դա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Երկրորդ տեղում է Իսպանիան, որտեղ արձանագրվել է 3738 ախտահարված:
Ինչպես հայտնել են ՀՎԿԿ-ի մամուլի ծառայությունում, հիվանդության հայտնաբերված դեպքերի աճի պատճառը, հավանաբար, «թեստավորումների ացկացման հնարավորությունների ընդլայնումն է»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը կապկի ծաղկի բռնկումը հայտարարել է արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որն անհանգստություն է հարուցում միջազգային մասշտաբով:
Կազմակերպության ղեկավարի տվյալներով՝ «ներկայումս արձանագրված են վարակման ավելի քան 16.000 դեպք 75 երկրներում եւ տարածքներում եւ մահվան հինգ դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: