Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առաջիկա երկու տարիներին կգործի նոր հասցեում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղում (նախկին՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) մեկնարկել են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից, նշելով, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ մասնաճյուղն առաջիկա 2 տարիներին կգործի նոր հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բ4 թաղամաս, Բաբաջանյան 21:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նոր հասցեում շուրջօրյա ռեժիմով շարունակելու է մատուցել իր ծառայություններն ամբողջապես ու ողջ ծավալով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930