ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականի մարտի 6-ին հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ Նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:
Լեան վստահորեն հայտարարում է, որ իր թիմին հաջողվել է գտնել միջոց, որի օգնությամբ տարբեր ստադիաներում գտնվող քաղցկեղի մինչեւ 20 տեսակների բուժումն առավելագույնս հաջող եւ արդյունավետ կդառնա:
ՀՀ ԱՆ մասնագետների կողմից տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն վերը նշված 17 տնտեսությունում (93 անձանց շրջանում հարցում, դիտարկում և այլն), իրականացվել է գրեթե 77 անձի արյան նմուշառում, ովքեր շփվել են հիվանդ կենդանիների հետ և նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
«Անցած տասը տարվա փորձը ցույց տվեց, որ միավորումը ոչ միայն չնպաստեց հոգեբուժական կլինիկաների և ծառայությունների բարելավմանը, այլև նոր խնդիրներ ի հայտ բերեց, ինչն էլ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ընկերության վերակազմակերպման հիմք հանդիսացավ։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։
Մենք հպարտանում ենք, որ 2013-ին մանկական մահացության ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել մեր պետության գոյության ողջ պատմության ընթացքում։ Ցուցանիշ, որին ձգտել ենք տարիներ շարունակ և որի պահպանումն ու ավելի բարելավումը բոլորիս նպատակը պիտի լինի։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։
Նշենք, որ հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին այսօր զեկուցվեց, որ իր հանձնարարության համաձայն շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում սահմանվել են հերթապահություններ` ընդգրկելով մանկաբույժների։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մասնակցությամբ բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովը հերթական հանդիպման ժամանակ հաստատեց իր աշխատակարգը, գործառույթների վերաբերյալ հանդես եկավ առաջարկություններով և դիտարկումներով, ինչպես նաև հստակեցրեց հանդիպումների ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և հեմոֆիլուսային Բ մանրէով հարուցված մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում:
Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD) հռչակվել է 2001 թ.-ին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից: Միության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում:
Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:
ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում 2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչությունը:
Օրվա նպատակն է բարձրաձայնել քաղցկեղի դեմ պայքարում առկա խնդիրները և հասարակության, քաղաքական գործիչների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել քաղցկեղի կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացման կարևորության վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2014 թվականի 3-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:
«Կարևորը ոչ թե այն է, թե ինչ մասնագիտություն ես սովորում առաջատար համալսարանում, այլ այն, թե ինչպես են քեզ սովորեցնում դառնալ հետազոտող: Հայաստանում նման մոտեցում գրեթե չկա», – ասում է երիտասարդ դասախոսը:
Սուր ռեսպերատոր վիրուսներն ակտիվ են, սակայն հանրապետությունում իրավիճակը համաճարակային չէ: Սա վստահեցնում է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: 2013-ի վերջին և ընթացիկ տարվա սկզբում ջրծաղիկով հիվանդացության դեպքերն են ավելացել:
Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր:
Դրանց արդյունավետությունն ապացուցվել է կլինիկական հետազոտությունների ընթացքում:
Վերլուծաբանները հիշեցնում են, որ ավելորդ քաշը կարող է առաջացնել քաղցկեղ, դիաբետ եւ սրտանոթային հիվանդություններ:
Հաջորդ տարվանից սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու 36 միավորի շեմը կիջեցվի 30 միավորի: Արդյունքում՝ պետպատվերով բուժման ենթակաների թիվը կավելանա 30 հազարով:
«Պետք է այդ դեպքերի ականատեսներին հարցնեք, թե ինչո՞ւ են նման կերպ վերաբերվում իրենց առողջությամբ մտահոգ մարդկանց հետ»,-պատասխանելով հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված բժիշկների նկատմամբ բռնությունների թվի աճը՝ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Դեկտեմբերի 16-23-ը Հայաստան է ժամանելու հայտնի գերմանացի նյարդաբան, հոգեբույժ և հոգեթերապևտ բժիշկ Դիրկ Ֆայկեն կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով: Բժիշկ Ֆայկեն զբաղվում է նյարդաբանական, հոգեսոմատիկ և հոգեբուժական հիվանդությունների բուժմամբ:
Կանադայի Օնթարիո նահանգում գործող Հայ բժշկական ընկերակցությունը (ԱՔՄԱՕ) ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի սպիտակյան երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Սակայն, ինչպես շատ դեպքերում, մարդասիրական կարճատև օգնությունը վերաճեց հայրենիքի հետ երկարամյա համագործակցության։
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը խոսեցին դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:
Դեկտեմբերի 1-ը սեռավարակի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վ. Շահրամանյանը նշել է, որ այս շրջանում գնալով շատանում է սեռավարականերով պայմանավորված այցելությունների թիվը, երբ ամառային հանգստից վերադառնալուց հետո աշնանը զգում են թեթև վարքի արդյունքը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լոռու մարզ։
Միաժամանակ, առողջապահության նախարարը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը: