Առողջապահության նախարարության կայքի փոխանցմամբ՝ ցանկություն հայտնողները կարող են դիմել նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Ֆրայբուրգի ուրոլոգիական համալսարանական կլինիկան համարվում է երիկամների վիրաբուժության առաջատար կենտրոններից մեկը Եվրոպայում, հատկապես ուռուցքների վիրահատությունների բնագավառում՝ բուն օրգանների պահպանմամբ: Զբաղվում են նաև ամորձիների ուռուցքների բուժմամբ:
Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում ստացված դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը 2014թ. հունիսի 23-ին հարուցել է վարչական վարույթ։
Երևանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի դռները բաց են բոլորի առջև, անգամ եթե նրանք ի վիճակի չեն վճարել:
Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Հովիկ Աբրահամյանը Հայրապետ Գալստյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և բուժանձնակազմին:
Չարորակ ուռուցքներով հիվանդներին առաջարկում են համալիր բուժում, որը բաղկացած է ոչ միայն վիրահատական միջամտությունից, այլ նաև հատուկ ճառագայթային թերապիայից և քիմիոթերապիայից: Բացի այդ կլինիկայի մասնագիտացումներից են նաև որովայնային պատի, վահանագեղձի և նրա հարակից գեղձերի վիրաբուժության ոլորտում կատարվող վիրահատական միջամտությունները:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակների 86 497 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 115 105 դեպք։
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:
«Առողջապահական տեսանկյունից` առաջնային օղակի զարգացման արդյունքում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում դիմելիության միջոցով կտրուկ կբարձրանա հիվանդացությունը, կնվազի մահացությունը»:
Բարդ դեպքերում էլէկտրոդները միացվում են անմիջապես գլխուղեղին. դա հնարավորություն է ընձեռում առավելագույն հստակությամբ վիզուալացնել էպիլեպտոգեն զոնաները և տվյալ ցուցումների հիման վրա իրականացնել մաքսիմալ ճշգրտության բարձրորակ վիրահատություններ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպեց կառույցի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր նախարարին ներկայացրին ինստիտուտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Բաժանմունքի խնդիրն է բոլոր տեսակի քաղցկեղային հիվանդություններ ունեցող մարդկանց ախտորոշումը և բուժումը՝ համապատասխան միջազգային ստանդարտներին և գիտության նորագույն ձեռքերումների կիրառումը:
Թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, բոտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), ռնգախոսություն և այլն:
Վնասվածքաբանության այս բաժանմունքը Գերմանիայի առաջատար կենտրոններից է, որն իրականացնում է շուրջօրյա սպասարկում տարբեր ծանրության հիվանդների համար:
Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Գյումրու բժշկական կենտրոնին կառավարությունն իր որոշմամբ սեփականության իրավունքով տրամադրել է հողամասեր, շենք, շինություններ և հնարավորություն՝ հոգալու դրանց պահպանման և շահագործման ծախսերը:
Ժամանակակից ախտորոշումը, թերապիան, ինչպես նաև գերժամանակակից սարքավորումները նպաստում են յուրաքանչյուր հիվանդի լավացման համար բարենպաստ մեջավայր ստեղծելուն:
Այս բաժանմունքի մասնագիտացումներից մեկն է հանդիսանում հեպատոլոգիական հիվանդությունների բուժումը՝ մասնավորապես հեպատիտ B և հեպատիտ C ինֆեկցիայի, ալկոհոլի չարաշահման կամ այլ բարդ հիվանդությունների հետևանքով առաջացած լյարդի ցեռոզի բուժումը:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր, բարձր մահաբերությամբ հիվանդություն է: Այն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ):
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման տվյալների` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է:
Վիրահատությունների մեծ մասը տեղի է ունենում նվազագույն ներխուժման միջոցով, ինչը թույլ է տալիս խուսափել նյարդերի և հյուսվածքների վնասվածքներից վիրահատության ընթացքում:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի Ստերիոտաքսիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության բաժանմունքի գործունեության առարկան չբուժվող, խրոնիկ հիվանդություններն են, որոնք ենթական չեն դեղորայքային բուժման:
Բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքները, կտեղակայվեն բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունը կտեղափոխվի ինֆեկցիոն մասնաշենք:
«Մեր գործունեության առանցքում պետք է լինի բնակչությանն առողջ պահելու գաղափարը: Անհրաժեշտ է իրազեկման մեծ աշխատանք իրականացնել»:
Հանգստյան օրերին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:
«Լազեր-նեֆրոսկոպի ամփոփ համակարգը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել միջամտության բարդությունը, և այն անցկացնել շատ հստակ, այլ նաև նվազագույնի հասցնել ներքին արյունահոսությունը»:
Ձեր կողմից անցած հետազոտությունների հիման վրա կլինիկան առաջարկում է ստանալ բարձրակարգ բժիշկների երկրորդ կարծիք, որը կօգնի Ձեզ հետագայում ստանալ ճիշտ բուժում` կանխարգելելովհնարավոր բարդությունները, ինչպես նաև խնայելով Ձեր միջոցները:
Վիրուսի Ռեստոն շտամը կարող է տղամարդկանց մոտ առաջացնել անախտանշան հիվանդություն: Մարդիկ վարակիչ են, քանի դեռ նրանց արյան կամ լորձային արտազատուկներում առկա են վիրուսներ: Ինկուբացիոն շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ 48 ժամից) մինչև 21 օր է:
ՀՀ կառավարությունը այսօր հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցության դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը