Ապրիլի 1-ից դեղերի գների իջեցո՞ւմ է լինելու

«Դեղերի մասին» նոր օրենքը և դրանից բխող 7 օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը կներկայացվի Ազգային ժողով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ գործող օրենքը չէր համապատասխանում այսօրվա մարտահրավերներին, բժշկագիտության փոփոխվող շուկային: Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրենքով կարգավորվել են մի շարք հարցեր՝  կապված գովազդի, դեղերի գների պետական կարգավորման, գրացման, վերագրանցման խնդիրների հետ:

Լրագրողների հարցին՝ գների պետական կարգավորման արդյունքում որքանո՞վ կնվազեն դեղերի գները, Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ գների կանոնակարգում այսօր էլ է կատարվում, առանձին դեղագործական կազմակերպություններ հայտարարել են, որ ապրիլի 1-ից դեղերի գների իջեցում է լինելու: Արմեն Մուրադյանի խոսքով՝ գների պետական կարգավորման կատարվում է տարբեր երկրներում:

Տեսանյութեր

Լրահոս