Արյան քաղցկեղ. պատճառներ, ախտանիշներ և ախտորոշում

Արյան քաղցկեղը հիվանդությունների խումբ է, որոնց դեպքում առաջանում է բջիջների չարորակ վերարտադրում:

Արյան քաղցկեղն անվանում են նաև լեիկիմիա, լեյկոզ: Այսօրվա դրությամբ, մասնագետները կանգ են առել լեյկոզ անվան վրա, որի դեպքում լեյկոզները դասակարգվում են ըստ ծագման, այսինքն, արյան որ բջիջները կամ նրանց մասնիկներն են արտահայտված, գործընթացի ընթացքը և զարգացման արագությունը, ինչպես նաև լեյկոցիտային ֆորմուլայով այս կամ այն փոփոխության արտահայտված լինելը: Փորձը ցույց է տալիս, որ, բավականին հաճախ, արյան քաղցկեղը զարգանում է մանկական օրգանիզմում ՝ 5-7 տարեկան հասակում, ինչպես նաև ծերերի մոտ:

Արյան քաղցկեղի պատճառները

Արյան քաղցկեղի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.

Կարդացեք նաև

• Ժառանգականությունը: Այն դեպքում, եթե ընտանիքում կա օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկ, ապա արյան քաղցկեղի զարգացումն ավելանում է մոտ 8%, իսկ արյան քաղցկեղով հիվանդ ունենալու դեպքում աճում է մինչև 30-40%,

• Իոնացված ճառագայթման ազդեցությունը: Հիվանդության առաջացման տվյալ տեսակը հաճախ հանդիպում է ատոմային էլեկտրոկայանի և այլ վնասակար ձեռնարկությունների աշխատակիցների մոտ, որտեղ առաջանում է ռադիացիոն ռադիոակտիվություն, ինչպես նաև մոտակայքում բնակվող մարդկանց, ռենտգենլաբորանտների, բժիշկ-ռադոլոգների մոտ,

• Որոշ գործոնների ազդեցության տակ, այն է վարակների, որոնք բերում են արյան և ոսկրածուծի բջիջների չարորակ այլասերման,

• Որոշ գենետիկ հիվանդությունները,

• Մուտացիայի ենթարկված գեների և վնասակար նյութերի ազդեցությունը:

Արյան քաղցկեղի ախտանիշները

Բավականաչափ կարևոր է նաև այն, որ տվյալ հիվանդության բնորոշ ախտանիշները բացահայտելը խնդրահարույց է: Կարևոր է նաև այն, որ արյան քաղցկեղի ի հայտ գալուն ծառայում են գիշերային քրտնարտադրությունները, նույնիսկ սառը սենյակներում քրտնելը, ընդհանուր թուլությունը, բարձր ջերմությունը: Հարկ է ուշադրություն դարձնել հեմատոմաների վրա, որոնք հայտնվում են նաև չնչին հարվածի դեպքում, ցավեր հոդերում, արյունահոսության վրա, որը երկար է տևում, ստոմատիտի, մրսածության և վերքերի դեպքում մաշկի դժվար առողջացման վրա:

Արյան քաղցկեղի ախտորոշումը և բուժումը

Տվյալ հիվանդության ախտորոշման հիմնական ծրագիր է ծառայում արյան մորֆոլոգիական հետազոտությունը: Մասնագետը պետք է զգուշանա նույնիսկ արյան չնչին պատկերի փոխվելու դեպքում և նշանակի ոսկրածուծի պունկցիա: Ոսկրածուծի բջիջների կարգավիճակը հստակեցնելու դեպքում դրվում է ախտորոշում, ինչպես նաև նշանակվում է համապատասխան բուժում:

Ինչ վերաբերում է տվյալ հիվանդության քրոնիկ ձևին՝ բժիշկը պետք է ընտրի աջակցող մարտավարություն, որի նպատակն է այս կամ այն բարդեցումների հետաձգումը կամ դրանցից ազատվելը: Սուր լեյկոզի դեպքում հիվանդին պետք է տրամադրվի անհապաղ բուժսպասարկում, նշանակվի որոշ դեղամիջոցների մեծ չափաբաժին, ռադիոթերապիա, իսկ որոշ դեպքերում նշանակվի նաև իմունիտետը ճնշող միջոցներ, որպիսի օրգանիզմը կարողանա մաքրվել քաղցկեղային բջիջներից՝ առողջ դոնորային բջիջների փոխպատվաստման միջոցով: Բավականին կարևոր է նաև այն, որ այս հիվանդության դեպքում ժամանակին բժշկի այցելելով կարելի է խուսափել որոշ բացասական հետևանքներից:

Ձեր կողքին ՝ հանուն Ձեր առողջության

7777

Տեսանյութեր

Լրահոս