Արմեն Սողոյանն ընդգծեց, որ վերջին տարիների համեմատ՝ զգալի փոփոխություններ են եղել հենց հասարակության շրջանում. հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողների նկատմամբ փոխվել է մարդկանց վերաբերմունքն ու մոտեցումները: Ըստ նրա՝ դա մեծ ձեռքբերում է:
«Երբ կլինի բժշկի ցուցումը, դնելու ենք մեկ՝ ոչ դեղապատ ստենտ, առանց այդ քաղաքացու հետ բժշկական խնդիրը քննարկելու: Երբ քաղաքացու մոտ ախտորոշվի սրտի անբավարարություն, նրան կառաջարկվի օգտվել ոչ դեղապատ ստենտի ծառայությունից, սակայն, եթե նա հրաժարվի և ընտրի դեղապատ ստենտը՝ ստիպված կլինի վճարել»,- պարզաբանում է պարոն Պողոսյանը:
Նախարարի հանձնարարականով`տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:
Բացի ողնաշարի վնասվածքաբանական, ուռուցքային և (ռևմատիկ) բորբոքային փոփոխություններից Օրթոպեդիայի և վնասվածքաբանության համալսարանական կլինիկայում ականատես ենք նաև ողնաշարի պաթոլոգիկ փոփոխություններով հիվանդների թվի աճին:
Դեկտեմբերի 16-ին արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված պղպեղի պահածոյի օգտագործումը:
Հարվարդի և Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները արյան մեջ հայտնաբերել են գեների մուտացիա, որոնք կապված են արյան քաղցկեղի առաջացման բարձր ռիսկերի հետ:
Նոր մեթոդը չի ենթադրում որևէ բարդություն, ինչպես օրինակ էրեկցիայի խանգարումները կամ դժվարացած միզարձակումը: Վիրահատությունը տևում է ընդամենը 10 րոպե և վտանգավոր չէ արնահոսության ու այտուցների տեսակետից, ինչպես որ հաճախ պատահում է շագանակագեղձի հյուսվածքների հեռացումից հետո:
Շնորհիվ ակտիվ ֆերմենտների՝ մեղրը հանում է նաև վտանգի զգացողությունը: Գիտնականներն անցկացրել են փորձը կրծողների վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2014թ. նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկում:
Կոկոսի յուղը գլխավորապես իր այուրվեդիկ նշանակությամբ է մտապահվում: Հատկապես վերջերս սուպերմարկետների եւ դեղատների այցելուները հաճախ են կոկոսի յուղի՝ բերանի առողջությունը պահպանելու հատկության մասին հիշում, սակայն ընթերցողը պետք է տեղյակ լինի, որ հակաբակտերիալ եւ հակասնկային գերհատկություններով օժտված բաղադրիչի առողջարար ազդեցությունները միայն ատամներով չեն սահմանափակվում:
Հունական ընկույզը մի շարք օգտակար նյութերի բնական աղբյուր է, այդ թվում՝ օմեգա-3 ճարպաթթուների, եւ արդեն ապացուցված է, որ դրանք պաշտպանում են սրտային հիվանդություններից։
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մի քանիսում, որոնք թելադրված են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով ուղեգրման գործընթացը կանոնակարգելու և միօրինակեցնելու, ինչպես նաև գործընթացի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:
Եթե ուռուցքը տարածվել է այն աստիճան, որ տեղի է ունեցել կերակրափողի տեղաշարժ կամ ճնշում, կարելի է ջանալ բարելավել հիվանդի կյանքի որակը, օրինակ, կերակրափողի ախտահարված հատվածի լայնացման նպատակով կիրառվող ստենտերի օգնությամբ կամ դրա տեղային ճառագայթմամբ՝ ուռուցքը փոքրացնելու նպատակով:
Վիրահատության էությունը կայանում է ախտահարված կերակրափողի և հարակից ավշային հանգույցների հեռացման և ստամոքսի որոշակի հատվածից պատրաստված նոր կերակրափողով փոխարինելու մեջ:
Aroxj.am-ի փոխանցմամբ՝ մշակվել են չափորոշիչները, որոնցով այս կամ այն անհատինկիրականացվի սրտի անվճար անհետաձգելի վիրահատությունը: Գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի խոսքով, դրանցում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ անհետաձգելի բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել համապատասխան կլինիկա։
«Ներկա պահին մենք մեր կողմից բանակցություններ ենք վարում դեղ ներմուծողների հետ, որ հնարավորինս զսպեն նման գնի փոփոխությունը՝ հիմնականում կապված էսենցիալ դեղորայքի հետ»,- ասաց նա:
Սեփական մազերի տրանսպլանտացիայի ամենից հաճախ կիրառվող ձևը մինի- կամ միկրոգրաֆտների տեխնիկան է, որն իրենից ներկայացնում է ֆոլիկուլյար համակցումներ: Միկրոգրաֆտների կազմավորման ժամանակ կատարվում է 0,7-0,9մմ տրամագծով 1-2 մազի տրանսպլանտացիա, իսկ մինիգրավտների դեպքում` 1-1,2մմ տրամագծով 3-5 մազ:
Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս է գրվել: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆենկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին:
Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս 9-ն ապաքինվել և դուրս է գրվել։
Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ։ Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։
Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների և բաժինների պետերի մասնակցությամբ:
«Միության պահանջներն այդօրինակ սերտիֆիկացիայի համար չափազանց բարձր են և ստանալ նման պատվավոր կոչում բոլորովին էլ հեշտ չէ»:
Նախարարը միաժամանակ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարեց մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հղիության վարման գործող չափորոշիչներում փոփոխություններ կատարելու, մասնավորապես` հղիության միջին ժամկետում էլեկտրասրտագրություն ներառելու մասին։
Սեքսուալ ցանկության բացակայությունը և էրեկտիլ դիսֆունկցիան հաճախ նույնպես կապված են լինում որովայնի շրջանում ճարպի չափից ավել կուտակումների հետ, իսկ ավել քաշը և մկանային հյուսվածքների նվազումը համարվում են տեստոստերոնի դեֆիցիտի լուրջ նշաններ:
«Մեր աշխատանքի արդյունավետությունն արտացոլվում է հիվանդների քանակի մշտական աճով, որոնք ցանկանում են բուժվել հենց մեզ մոտ, ինչպես նաև ավելացող բարդագույն վիրահատությունների քանակով: Այժմյան ցուցանիշները հերթական անգամ հաստատում են այն փաստը, որ մեր բաժանմունքն անխոս դասվում է Գերմանիայի առաջատար ակադեմիական հաստատությունների շարքին»:
Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր եւ ազդեցության տարբեր տեւողության ինսուլիններ:
Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կլինիկական քիմիայի ինստիտուտի գիտնականներից քիմիկ դոկ. Գերհարդ Պյութտցը պարգևատրվել է Գերմանիայի Նեֆրոլոգիայի Միության կողմից քիմիական ավելորդ նյութերի մնացորդներից արյունը մաքրելու նորարարական մեթոդը հայտնագործելու կապակցությամբ: