Ի՞նչ է նախադիաբետը, ինչպե՞ս կանխարգելել այն

ՀՀ առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել նախադիաբետի մասին։ Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։

Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները`

  • տարիքը` 40 և ավելի,
  • ավելորդ քաշ կամ ճարպակալում,
  • ժառանգականություն,
  • սիրտ-անոթային հիվանդություններ,
  • զարկերակային գերճնշում,
  • խոլեստերինի բարձր մակարդակ:

Ինչպե՞ս կանխարգելել

  • վերանայել կենսակերպի կանոնները,
  • օրաբաժնից կրճատել ճարպերն ու պարզ ածխաջրերը,
  • օգտագործել թարմ, չվերամշակված մթերք,
  • բացառել սննդակարգի կտրուկ սահմանափակումները,
  • սննդակարգում ներառել չհագեցած ճարպաթթուներ։

Կարևոր է`

Կարդացեք նաև

  • վնասակար սովորություններից հրաժարվելը,
  • ֆիզիկական ակտիվությունը,
  • սննդային օրագրի վարումը,
  • առողջ քունը։

Առողջ ապրելակերպը նախադիաբետի կանխարգելման հիմնական նախապայմանն է։

Տեսանյութեր

Լրահոս