
Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, բայց սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա. նախարար

2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի հետ կապված խնդիրը Հայաստանում, 2024-ին դեպքեր չենք ունեցել, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր Հայաստանում: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով, իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում, Հայաստանում տարածման ինչպիսի ռիսկեր կան։
«Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչառական վարակների, թե քովիդի, թե գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք»,- նշեց նա:
«Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա»,- ավելացրեց նախարարը: