Պետպատվերի շրջանակում հղիների նախածննդյան հսկողության 3 հետազոտություն է ավելացել

Պետական պատվերի շրջանակներում հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալն ընդլայնվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ցանկը կընդլայնվի 2024թ. դեկտեմբերի 1-ից և կիրականացվի նաև գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:

«Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ։ Ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին»,- ասված է հաղորդագրությունում:

Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չեն իրականացվել կամ իրականացվել են միայն ցուցումների դեպքում: Այժմ, պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից:

Փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930